«Քննարկվում է արյունահեղություն թույլ չտալու հարցը»․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը սերտ կապի մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Քննարկվում է արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովման հարցերը»։