Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում այսօր մեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը։

Մրցաշարին մասնակցում են 12 երկրների 234 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 22 գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 24 ՖԻԴԵ վարպետ: Նրանք բաժանվել են երկու խմբերի: Ա խմբում հանդես են գալիս 123 հոգի: Ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Պուրաիկն է՝ 2611 միավոր: Նրան հաջորդում է արցախցի շախմատիստ Մանուել Պետրոսյանը:

«Ծաղկաձոր Օփենն» անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն