Բորելը Լեռնային Ղարաբաղ է գործուղում Տոյվո Կլաարին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի էջում գրել է․
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողությունը՝ որոշել եմ տարածաշրջան ուղարկել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նա կտեղեկացնի իրավիճակի մասին»,- գրել է Բորելը։