Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է նաեւ տարածաշրջանային համագործակցությանը։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահը Վրաստանի վարչապետին գոհունակություն է հայտնել Թուրքիայում հրդեհների մարման աշխատանքների աջակցության համար։

Էրդողանը նաեւ շեշտել է, որ նախարարների եւ պատգամավորների մակարդակով իրականացվող Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան եռակողմ ձեւաչափը ակտիվանա նաեւ երկրների ղեկավարների մակարդակով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն