Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
«Շատ մարդիկ այսօր քննադատում են Արցախի իշխանություններին, այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, բայց ոչ ոք այսօր իրավունք չունի քննադատելու, որովհետև Հայստանի իշխանությունները Արցախին թողել են միայնակ՝ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների դեմ:
Հնարավոր է ժողովրդի մի մասը կգա Հայաստան, բայց մի մասն էլ կմնա Արցախում, իրենց չես կարող կտրել իրենց պատմական տնից, մի մասը կարող է այնտեղ մնալ»,- ասել է նա:
Նա նաև նշեց, որ լսել է, որ Ադրբեջանը նաև ցուցակ է ներկայացրել՝ Ղարաբաղի պատմության ընթացքում ինչ-որ արժանիքներ ունեցած մարդկանց հանձնելու վերաբերյալ:
«Ես չգիտեմ ովքեր կան ցուցակում, հավանաբար կարող է ես էլ այդ ցուցակում լինեմ»,-նշել է Օհանյանը: