Մենք ստրկության մեջ չենք ապրելու․Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանական ուժերն արդեն Ստեփանակերտում են։ «Ադրբեջանցիները չեն մտել Ստեփանակերտ, ես հիմա այստեղ եմ»,–«Ռադիոլուրին» ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Մենք տեսնում ենք տեղեկատվական գրոհ։ Իրավիճակը համեմատական առումով նորմալ է, ինչպես պաշարված երկրի մայրաքաղաքում», – նշել է Բաբայանը։
-Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ նույն պահին Եվլախում տեղի են ունենում բանակցություններ, իսկ Ստեփանակերտում խախտվում է զինադադարը։
-Սովորական բան է, նման գործելաոճին ծանոթ ենք ,սպասենք, տեսնեք ինչով կավարտվեն բանակցությունները, դրանից հետո կխոսենք։
—Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունենք:
-Թող լինեն,սպասենք տեսնենք ինչ է լինելու,արդյունքներով մենք գնահատական տանք, լավատեսություն չկա,կա իրատեսություն
-Իսկ արցախահայությունը ինչ տրամադրվածություն ունի՝ մնա՞լ, թե՞ դուրս գալ:
-Ես չեմ տեսնում այստեղ , որ որևէ մեկը պատրաստ է Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու։ Մենք ստրկությամբ չենք ապրելու։