ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ուղղությամբ զգալի առաջընթաց է ապահովվել։

Ըստ նրա՝ Մոսկվան ելնում է նրանից, որ այժմ Լեռնային Ղարաբաղում հրադադարի համար կայուն պայմաններ կստեղծվեն:

Պեսկովը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ հստակություն դեռ չկա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն