ԱՄՆ Նյուփորթ քաղաքում ռազմածովային ուժերի միջազգային սիմպոզիումի շրջանակներում Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բեքիրովը հանդիպել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, նավատորմի ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Լիզա Ֆրանկեթիի հետ։

«Հանդիպման ընթացքում հանգամանալից կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի միջեւ ռազմական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փոխարեն ԱՄՆ-ն Բաքվի հետ քննարկում է ռազմական ոլորտում համագործակցությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն