ԼՂ-ի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ տեղի են ունեցել հաքերային հարձակումներ. Սամվել Մարտիրոսյան
«Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետն ավելացրել է, որ հետագայում կլինի ավելի մանրամասն հետազոտություն, բայց այս պահին կարևոր է զգուշացնել հանրությանը:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ուսումնասիրում են հաքերային հարձակման հնարավոր աղբյուրները:
«Բայց հարձակումն իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,- գրառման վերջում նշել է Մարտիրոսյանը: