Այսօր առավոտից ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի շարք փողոցներ են փակել, սակայն ոստիկանները բացել են ճանապարհները: Մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիան շարունակել են նաև Կառավարության շենքի դիմաց:



Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիա իրականացրած ցուցարարներից 84-ը բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Բերման ենթարկվածների թվում է նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:



Քիչ առաջ իրավիճակը լարվել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկում: Ոստիկանները այստեղից բերման են ենթարկել նաև Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն