Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում կատարվել է COVID-19-ի դեմ 171 հազար 890 պատվաստում
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 171 հազար 890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120 հազար 285, երկրորդ դեղաչափ` 51 հազար 605։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի, ժամը 10։00-16։00-ն, սահմանվել են հերթապահություններ:
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար;
Պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: