Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Բեգլարյանը նշել է, որ հրադադարը խախտվել է սեպտեմբերի 21-ին, ամբողջ Կրկժան թաղամասը դատարկվել է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։