Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է ֆրանսիական TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ 



«Ֆրանսիայի աջակցությունը հայերին ի սկզբանե եղել է անվերապահ, ամբողջական, մշտական»,- ասել է Մակրոնը, նշելով, որ վերջին օրերին ականատեսն են եղել Լեռնային Ղարաբաղում անընդունելի հանցագործությունների և պատերազմական գործողությունների

«Այդ հողի վրա ապրող հայազգի բնակչության իրավունքներն ամբողջությամբ խախտվել են», ասել է նա։

«Այսօր ունենք Ռուսաստան, որը մեղսակից է Ադրբեջանին, Թուրքիա, որը միշտ աջակցել է ադրբեջանական գործողություններին և սանձազերծ մի տերություն, որը սպառնում է Հայաստանի սահմաններին»։

Նա խոսել է քաղաքական աջակցության մասին, որպեսզի «միայն բանակցային ճանապարհով տևական խաղաղության պայմաններում Լեռնային Ղարաբաղում հարգվեն փոքրամասնությունների իրավունքները»


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն