Նարեկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը չի կարող լինել Վրաստան կամ Ուկրաինա:

Վրաստանի կամ Ուկրաինայի ինքնիշխանությանը սպառնում է 1 ուժ: Հայաստանը կախված է 3 ուժից:

Ուկրաինան կարողացել է նահանջել ՀՀ տարածքից մոտ 4 անգամ մեծ տարածքի չափով ավելի ու տվել մոտ 70.000 զոհ՝ ժամանակ շահելու ու աջակցություն մոբիլիզացնելու համար:

Դրա համար պահանջվել է 7 տարի: Սյունիքի խորությունը մոտ 30 կիլոմետր է, իսկ պոստերի շատ մեծ քանակ չի պաշտպանվում կամ գրեթե դատարկ են զինվորների անբավարարության պատճառով: Անթիվ են մինչև այսօր կտորե վրանային դիրքերը, որոնք գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ: Խնդրում եմ խոսեք զորահավաքի մասնակցած ցանկացած տղամարդու հետ:

Աջակցություն մոբիլիզացնելու մասին. Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է ու դրա համար է արևմուտքը պատրաստ օգնել, այն էլ չափազանց դանդաղ ու չափազանց մեծ կորուստներից հետո միայն, իսկ բլոկային կարգավիճակ կամ ՆԱՏՕ անդամակցություն դեռևս չի տվել ու հեռանկարում անգամ չի պատրաստվում տալ կոլեկտիվ անվտանգության, փոխպաշտպանության նման երաշխիքներ: Կարդացեք ՆԱՏՕ վերջին գագաթնաժողովի մասին լուրերը:

Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցում արևմուտքի նշած բոլոր կարմիր գծերը (այն է՝ դրանք հատելու դեպքում Ադրբեջանի դեմ գոնե պատժամիջոցների կիրառումը) հատվել են, բայց մեկ ամերիկացի սենատոր ու ադրբեջանի դիրքերը պաշտպանող ԵՄ բանագնաց ուղարկելուց բացի արևմուտքը ոչինչ չի արել կամ նշմարել, որ կանի: Ավելին, դրական են գնահատել «Ադրբեջանի բարի կամքի դրսևորումները», իսկ մոտ ապագայում Ադրբեջանակ գազի եվրոպական սպառող 7 երկրները շուտով արդեն դառնալու են 10-ը:

Այս ամենը հասկանալով անգամ Վրաստանն է այսօր հետ կանգնել այս կործանարար ուղուց:

Խրիմյանհայրիկությունից ու ակտիվիզմից բացի, ինչո՞վ է իմ երկրի իշխանությունը պատրաստվում ապահովել երկրի անվտանգությունը այն Ուկրաինա դարձելուց հետո: Ոչնչով:

Ավելի ճիշտ՝ ամեն ինչով՝ բազմահազար զոհերով ու ապա ինքնիշխանության իրական կորստով»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն