Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Ինչպես նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ:

Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ՀՀ Կառավարության ծրագրով սահմանված կապիտալ ծախսերին, հարկաբյուջետային քաղաքականության ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, ընդգծվել՝ տնտեսական աճի բարձրացմանը միտված բարեփոխումների իրականացման կարևորությունը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն