Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարեկ Մկրտչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների Նարեկ Մկրտչյանը նշանակվելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: