Ամստերդամում ընթացող շախմատի Լևիտանյան շաբաթի շրջանակում կայացել են երկրորդ շրջանի առաջին պարտիաները:

ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Լևոն Արոնյանը 7-րդ տուրում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպելուց հետո այլևս չի կարողանում մարտականորեն տրամադրվել և հաղթանակ տանել: Դրանից հետո կայացած 7 պարտիաներում նա 3 անընդմեջ պարտություն է կրել, իսկ 4-ն ավարտել է ոչ-ոքի: Արդյունքում, Լևոն Արոնյանն առաջատարից վերածվել է հետապնդողի: Նա այժմ ունի 7,5 միավոր և ետ է մնում երկու առաջատարներից՝ Յան Նեպոմնյաշչուց և Պյոտր Սվիդլերից, որոնք վաստակել են 9,5-ական միավոր:

Այսօր կկայանան վերջին չորս տուրերի հանդիպումները: 16-րդ տուրում նա նորից կհանդիպի ադրբեջանցի մրցակցի հետ, որի հետ առաջին պարտիան տևել էր 5 րոպե և ավարտվել ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը և Վլադիմիր Կրամնիկը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն