Մենք կարծում էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելը հասանելի էր, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների: Ակնհայտ է, որ նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և որ նրանք հանդիպեն և ի վերջո մոտեցնեն երկու երկրների միջև եղած տարաձայնությունները»,-ասել է Միլլերը:

Պետքարտուղար Բլինքենը կանոնավոր կապի մեջ էր երկու երկրների ղեկավարների հետ, ինչը ցույց է տալիս այս խնդրի լուծման հարցում նրա հանձնառության խորությունը, ասել է պետդեպարտամենտի մամուլի խոսնակը:

Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների ու անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական հանձնառությունը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ նկատելով, որ պետքարտուղարը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ: «Բացի այդ, USAID ղեկավար Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմն այսօր տարածաշրջանում եք: Կարծում եմ, որ դժվար է կասկածի տակ առնել մեր հանձնառության խորությունը, երբ տեսնում եք դիվանագիտական ներգրավվածության ամենաբարձր մակարդակը, որը մենք ապահովել ենք վերջին շաբաթվա ընթացքում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն