Շվեդիան ԿԽՄԿ-ին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար. դեսպան
Շվեդիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու համար, այդ թվում՝ բժշկական փոխադրումների, պարենի և դրամական ներդրումների համար:
Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը: