Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կնյազ Հասանով անունով պատգամավոր կա ՀՀ Ազգային ժողովում, որը ՀՀԿ ժամանակներից իշխանության մեջ գործում է, հանգիստ աշխատում՝ իբրեւ քուրդ ժողովրդի ներկայացուցիչ: Հասանովը, որ ապրում է Աբովյան քաղաքում, նաեւ Ազգային ժողովի բյուջեից բնակարանի վարձավճարի փոխհատուցում է ստանում:
Հիշեցնենք, որ Կնյազ Հասանովը ԱԺ ամենաավագ պատգամավորն է, որը Հայաստանի քրդական համայնքի ղեկավարն է, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահը, սակայն երբեք կամ խիստ հազվադեպ է խորհրդարանի ամբիոնից կամ առհասարակ խոսել քրդական համայնքի խնդիրներից: Նա թոշակառուի կարգավիճակով մասնակցում է ԱԺ նիստերին, քվեարկում, ստանում իր ներկան, աշխատավարձը, պատգամավորի համար նախատեսված ներկայացուցչական գումարը՝ 250 հազար դրամը, եւ, դրանից բացի, նաեւ ստանում է փոհատուցում ԱԺ բյուջեից վարձով բնակվելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնել են, որ Կնյազ Հասանովը, այո՛, 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում: Իրականում Կնյազ Հասանովը բնակվում է իր տանը՝ Աբովյան քաղաքում, որտեղից մայրաքաղաք Երեւան հասնելը ավելի հեշտ է եւ արագ, քան, օրինակ, Նոր-Նորքի 9-րդ զանգվածից կամ Երեւանի Հաղթանակ թաղամասից:
Այս բարեխղճությամբ ՀՀԿ խմբակցությունից՝ «Իմ քայլը», ապա «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցություններ տեղափոխված տարեց պատգամավորը աշխատում է ՀՀ-ում, ավելին՝ երիտասարդ խորհրդարանականների հետ քննարկում է հարցեր, թե ինչպես էին «նախկինները թալանում երկիրը»: Իրենք, սակայն, բյուջեն մսխում են անթաքույց, առանց վատ զգալու:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում