Արցախի հարցը Հայաստանի գլոբալ անվտանգության խնդրի մի մասն է միայն՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Նիկոլը ոչ թե «Արցախն է տալիս, որ հանգիստ ապրի», այլ ամբողջ Հայաստանի անվտանգությունն է վարի տալիս։

Ոչ մեկս այլևս անվտանգ չենք Հայաստանի և որևէ կետում։

Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն։

Հ.Գ. Այս միտքը պետք է հասցնել բոլոր նրանց, ովքեր շարունակում են հույս ունենալ, որ եթե իրենց նոր բնակարանը գնել են Երևանում, ուրեմն այդ բնակարանը վայելելու են»,-գրել է Վրթանեսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն