Սրանց փոխելու դեպքում շանս ունենալու եք ու ձեզ չեն տանելու մատաղացու գառան պես սպանդանոց. Ալեն Ղևոնդյան
Ամեն բան այնքան պարզ է, որ արդեն անգամ գրելը դրա մասին մի տեսակ էն չի. սակայն նայում ու հասկանում ես, որ փաստորեն էդքան էլ ամեն բան պարզ չի, ու դեռ ավելին։ Այս կերպ է իր ֆեյսբուքյան գրառումը սկսել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Քանի դուք դեռ չեք հասկացել որ մենք կամ-կամ-ի մեջ ենք, քանի դուք չեք հասկացել, որ սա անձնական հարց է բոլորիս համար
քանի դեռ դուք չեք հասկացել, որ քպ-ն ու դրանց տերերը գոյաբանական սպառնալիք ենք, ադրբեջանցուց ավել,
էս խնդիրը չի լուծվի:
Ես լավ գիտեմ պետությունը ինչ է: Ես լավ գիտեմ, որ ով էլ գա հետո, մեծագույն ու ծանրագույն վիճակում է լինելու: Լավ չի լինելու ամեն դեպքում: Դժվարէ լինելու ու ծանր:
Սակայն կասեք, բա էլ ինչո՞ւ փոխենք:
Ասեմ՝ փոփոխության դեպքում դուք կռվելու ու թուրքին դիմադրելու շանս եք ունենալու, սրա ու սրան բերածների պարագայում, դուք դա չեք ունենալու:
Ավելի կարճ՝ տարբերակ եք ունենալու ինքնապաշտպանվելու ու ձեզ չեն տանելու մատաղացու գառան պես սպանդանոց:
Իսկ էս ընդդիմությունը էս իր պահվածքով միայն ավելի ուժեղացրեց նիկոլոսին: Ավել բան իմաստ էլ չկա գրելու իրենց մասով»,-գրել է Ալեն Ղևոնդյանը։