Լևոն Արոնյանը 3-րդ տեղը գրավեց արագ շախմատի խոշոր մրցաշարում
Ամստերդամում կայացած արագ շախմատի Լևիտանյան շաբաթում ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Մրցումների վերջին օրը նա տարավ 2 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի և վաստակեց 10,5 միավոր:
Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև Պյոտր Սվիդլերը, որը Լևոն Արոնյանից առաջ անցավ լրացուցիչ գործակիցներով: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը 18 հնարավորից վաստակեց 12,5 միավոր:
Հիշեցնենք, որ Լևիտանյան շաբաթին, որն անցկացվեց 2-րդ անգամ, մասնակցեցին 10 գրոսմայստեր, այդ թվում աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը: