71-ամյա Ռաֆայել Վահանյանը կմասնակցի շախմատի «Երևան Օփեն» մրցաշարին
Սեպտեմբերի 29-ին «Մերիդիան Հոլդինգում» կմեկնակի շախմատի «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը:
Ըստ նախնական տվյալների գլխավոր մրցաշարին կմասնակցեն 11 երկրների 111 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 20-ական գրոսմայստեր և միջազգային վարպետ: Հայաստանի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշ ունի 71-ամյա գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը՝ 2493:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: