Ադրբեջանում մշակվում է ավելի քան 800 նոր զինատեսակ. Գուլիև
Ներկայումս Ադրբեջանում մշակվում է ավելի քան 800 նոր զինատեսակ, ասել է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը:
Նա հավելել է, որ գերատեսչությունում նոր հոլդինգ է ստեղծվում, և Ադրբեջանում արդեն արտադրվում է ավելի քան 2000 տեսակի զենք։
Ըստ Գուլիևի հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի ռազմական ագրեսիայի ժամանակ օգտագործվել են նաև ադրբեջանական արտադրության զինատեսակներ: