Ավտոբուսների երկրորդ խմբաքանակն ուղևորվել է ԼՂ՝ բռնի տեղահանված քաղաքացիների մուտքը ՀՀ կազմակերպելու համար
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:
25 ավտոբուս երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսերը մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:
Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր: