Ադրբեջանի համար մենք խայծ էինք, մեր հաշվին ուժեղացրին, որի համար նա պետք է ծառայություններ մատուցի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները
- Ադրբեջանը հրաժարվել է իր ինքնուրույն սուբյեկտայնությունից, ընդունելով մեկ ազգ, երկու պետություն բանաձեւը, դրանով դառնալով Թուրքիայի կցորդ։
Նախ, երբ երկու միավորների շահերը չհամընկնեն, մեկի ազգային շահը զոհաբերվելու է, տվյալ պարագայում Ադրբեջանինը, որպես կրտսեր միավոր։
Երկրորդ, Ադրբեջանին չեն վերաբերվելու որպես ինքնուրույն սուբյեկտ, իսկ մեր վտանգավոր տարածաշրջանում Թուրքիան ունի մրցակիցներ։ Պետք չէ նաեւ Եվրոպային նացիստական, կայսրական հավակնություններից չհրաժարված հարեւան, այլ բան, որ կարող են ժամանավերապես օգտագործել։ Բնականաբար, թույլ օղակը Ադրբեջանն է։
- Ադրբեջանի համար մենք խայծ էինք, մեր հաշվին ուժեղացրին, որի համար նա պետք է բազում ծառայություններ մատուցի։ Ժամանակին Իրաքին էին զինում Իրանի դեմ։ Իրանը կա, իսկ Սադամի ճակատագիրը բոլորս գիտենք, Իրաքն էլ չի կարողանում վերականգնվել։ Արցախի հարցն էլ, ում պետք լինի, կարող է շահարկել։
Հայաստանի մասին չենք խոսում, այսպիսի էլիտայով հարց քննարկելն անիմաստ է»։