Սպորտային մարմնամարզության ԱԱ․ Հայաստանը 5 ներկայացուցիչ ունի մրցաշարում
Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:
Մարզիչներ Հակոբ Սերոբյանի, Հայկ Նազարյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Սեպտեմբերի 30-ից կմեկնարկեն որակավորման փուլի մրցումները: Առանձին գործիքների եզրափակիչները կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից: Աշխարհի առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը:
Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: