Մաքրվել է Դսեղի ծովերի հարակից տարածքում կուտակված աղբը
«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիրների նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիների կողմից մաքրվել է Լոռու մարզի բնական տեսարժան վայրերից մեկի՝ Դսեղի ծովեր երկրաբանական բնության հուշարձանի հարակից տարածքում կուտակված աղբը՝ միաժամակ քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալով իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,-ասված է հաղորդագրության մեջ: