ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց:

Էմոցիոնալ գերակտիվ ֆոնը, փաշինյանական քարոզչությունը, ադրբեջանական տեղեկատվական կուրսը միասին կամ զուգահեռ` կարևոր չէ, անընդհատ հասարակությանը ուղղորդում են կեղծիքի, անորոշության և երրորդական օրակարգային հարթություն:

Անընդհատ դաշտ է նետվում կեղծ թեմաներ, վտանգավոր թեզեր, ներքին հակասություններ, թշնամություն հրահրվում ու այս ամենը հակահայկական տեղեկատվական կառավարման ներքո»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն