ՔՊ խմբակը թքած ունի հայրենիքի վրա. Հայկ Մամիջանյան
«Մաս կազմել նրան, ինչ այստեղ տեղի էր ունենում, բացարձակ ցանկություն չկա, բայց արձանագրենք երկու բան»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց. «Արցախի հանձնումը պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ինչ չի արել երբեք ոչ մեկ։
Երկրորդ՝ հարգելի քաղաքացիներ, եկեք ֆիքսենք մի բան. երբ 100 հազար մարդ աղետի իրավիճակում է և Հայաստանի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է, իրենք թքած ունեն հայրենիք վրա, բացառապես հետաքրքված են քաղաքական մեղավոր նշանակելով։ Սա է ընդամենը»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աձագանքեց. «Զարամանում եմ, թե ինչու այդ առաջին թեզը ռուսերեն չասացիք։ Ձեզ ասել էինք ռուսերեն ասեիք, չէ՞»։