Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղից տարհանված հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար
Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի բաժնին՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի առջև կանգնած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:
Իտալիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ այն ուղղված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդասիրական օգնություն ցուցաբերելուն և տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելուն, որոնք ստիպված են լքել իրենց տները և տեղափոխվել Հայաստան:
Ավելի վաղ Իտալիայում հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան օգնության համար դիմել են Եվրահանձնաժողովին: