Ռուս խաղաղապահները պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարման համար
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարման համար աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներով և տարբերանշաններով:
«Ներկայումս ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և Բաքվի ու Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքից Լաչինի միջանցքով ինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչների քաղաքացիական մեքենաների երթևեկության անվտանգությունը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից: