ՌԴ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում լրացուցիչ զորահավաք իրականացնել՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ խոհրդակցության ժամանակ։

«Գլխավոր շտաբը լրացուցիչ զորահավաքի ծրագրեր չունի: Զինված ուժերն ունեն անհրաժեշտ թվով զինվորականներ՝ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար», - Շոյգուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Շոյգուն հավելել է, որ հոկտեմբերի 1-ից մեկնարկած աշնանային զորակոչն ընթանում է նախատեսվածի համաձայն՝ օրենքով սահմանված ժամկետներում։

«Նախագահի հրամանագրի համաձայն՝ 130 հազար մարդ ենթակա է զինծառայության։ Եվս մեկ անգամ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի զորակոչիկ, այդ թվում՝ նոր շրջաններից, չի ուղարկվի մարտական ​​գործողությունների գոտի», - ասել է Շոյգուն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն