«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը

«Սիրելի՛ հայրենակիցներ, առանձնապես սիրելի՛ արցախահայեր:

Այսօր առավոտյան բոլորս տեսանք, թե ինչպես էր արջն իր ահից գոռում, ինչպես էր գողն ամենաբարձրը գոռում՝ բռնեք գողին, ինչպես էին քպ-ականները փորձում իրենց վրայից գցել 5 տարվա իրենց դավաճանական, ազգադավ գործունեության արդյունքում Արցախը թշնամուն  հանձնելու  մեղքը:

Նրանց թվում է, թե չեք հասկանում, որ Արցախի նիկոլ Արայիկ Հարությունյանը փախավ իշխանությունից, որովհետև այլևս ակնհայտ էր Արցախի իշխանության և Արցախի ժողովրդի տարանջատումը, նրանց միջև անջրպետը:

Սա նման է այն բանին, երբ մարդն իր հարազատին տարիներով պահում է ծեծի, սովի, մթի ճիրաններում, հասցնում է անվերականգնելի հյուծվածության և վերջին պահին, զգալով մոտալուտ կորուստը, բացում է զնդանի դուռը և մեղադրում մոտեցած շտապ օգնության բժշկին՝ իր հարազատին կորցնելու մեջ:

Լսե՛ք, դուք ձեր այդ գեղջկական շուստրիությամբ  նույնիսկ ձե՛զ չեք հավատացնում, ուր մնաց հանրությանը, հատկապես արցախահայությանը:

Էդ դուք չէի՞ք, որ ասում էիք. հանուն 120000 –ի ռիսկի չենք գնալու, որ փրկենք  3 մլն-ին:

Էդ դուք չէի՞ք, որ ասում էիք Արցախը Ադրբեջան է:

Էդ դուք չէի՞ք, որ հրաժարվեցիք կատարելու Արցախի երաշխավորը լինելու սահմանադրական պահանջը:

Բայց իմացե՛ք, ձեր ականջին օ՛ղ արեք:

Թուրքը մնում է թուրք և նրա ծրագիրը. աշխարհում մեկ հայ թողնել, և այն էլ թանգարանի համար, իրենք չեն մոռացել ու չեն չեղարկել:

Եվ եթե այսպես ջանադրաբար շարունակեք  հայրենադավ ձեր վարքագիծը, ապա վաղն իրար դեմ եք պայքարելու,  և գիտե՞ք ինչի համար.

Թե ո՞վ է լինելու այդ թանգարանային նմուշը:

Խելքի՛ եկեք, քանի դեռ ուշ չէ:

Ձեր այսօրվա վարքագծով արդեն Հայաստանն եք տանում կործանման, և երբ որ վաղը հասկանանք, թե ինչքան անդառնալի խորն է ձեր իշխանության ու հանրության միջև անդունդը, թողնելու եք, փախչեք ու նորից մեղավորներ կարգեք՝  էժան ու չհիմնավորված, միայն ձեզ խաբող միջոցներով:

Հակադարձելուց առաջ փորձեք հիշել Երևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի օգտին ձայների քանակը, որը ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 9.19%-ն է և դա էլ այսքան վարչական ռեսուրս ունենալու պարագայում՝ պատգամավոր, օգնական, նախարար, փոխնախարար, ձեր սրտի գործարարներ, տասովշիկներ, էլ չեմ ասում քաղաքացիություն չունեցող, հաշվառում ունեցող  այլազգիներ:

Խելքի՛ եկեք, Հայաստան աշխարհի համար ձեր բերած ապագան ձեր դռանն էլ է չոքելու:

Բայց, սիրելի՛ հայրենակիցներ, առանձնապես սիրելի՛ արցախահայեր, ինչպես ասաց զոհվածի կալանավորված հայր Արմեն Գալստյանը՝

Մենք երբեք ծնկի չենք գալու:

Այո՛,

Մենք դեռ ուժ ենք գտնելու ու ոտքի ենք կանգնելու:

Մենք դեռ հետ ենք բերելու մեր կորցրածը:

Միայն համառություն, համբերություն և պայքարի ոգի է պետք :

Իսկ դրանք կան՝ հրապարակում կանգնած երիտասարդության պայքարի ոգին վկա:

Իսկ դուք, քպ-ականներ, իմացե՛ք, որ ցեղասպանությանը աջակցելը, լինի լուռ թե խոսելով, երբեք չի մնում անպատասխան:

Ամեն մեկն ի՛ր ժամանակին, ի՛ր չափով ստանալու է  ի՛ր արածի պատասխանը:

Համոզվա՛ծ եղեք»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն