Վենետիկում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 21 մարդ է մահացել, ևս 15-ը վիրավորվել են: ՃՏՊ-ն տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի երեկոյան` Վենետիկի մայրցամաքային հատվածում` Մեստրեում:

Զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը ճեղքել է արգելապատնեշը և 10 մետր բարձրությունից ընկել երկաթուղու վրա` դիպչելով էլեկտրահաղորդման գծին:

Հաղորդվում է, որ ավտոբուսն աշխատում էր մեթանով, ուստի հարվածից հետո վայրկենապես բռնկվել է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն