Արմեն Գրիգորյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ում ստեղծված անվտանգային իրադրությունը
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ, հայտնում են ՀՀ ԱԾ գրասենայկից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրադրության և Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: