Կորոնավիրուսը կարող է ուղեղի տկարամտության նման փոփոխություններ առաջացնել
COVID-19-ը կարող է տարեց մարդկանց մոտ ուղեղի փոփոխություններ առաջացնել, որոնք նման են տկարամտության անբուժելի ձեւին` Ալցհեյմերի հիվանդությանը, որը կարող է մահվան հանգեցնել:
Հետազոտության արդյունքները, հաղորդում է MedicalXpress-ը, կարող են վկայել կորոնավիրուս տարած մարդկանց մոտ նեյրոդեգեներատիվ հիվանդության ռիսկի ավելացման մասին՝ անկախ հիվանդության ծանրությունից:
Փորձագետները վերլուծել են տարեց մարդկանց վիճակն Արգենտինայում եւ Ալցհեյմերի հիվանդության հետ կապված հիշողության եւ մտածողության փոփոխություններ են նկատել կորոնավիրուսային վարակով հիվանդանալուց առնվազն 6 ամիս հետո: Այլ հետազոտողներ նյույորքցիների արյան մեջ թուլամտության հետ կապված սպիտակուցներ են հայտնաբերել, որոնցում COVID-19-ը նյարդաբանական ախտանիշներ է առաջացրել վաղ փուլում:
Ըստ հետազոտողների՝ կորոնավիրուսով վարակվելուց 3-ից 6 ամիս ընկած ժամանակահատվածում հետազոտված 300 մարդկանցից տարեցների մոտ 20 տոկոսը կարճաժամկետ հիշողության հետ խնդիրներ ուներ: 34 տոկոսն ավելի լուրջ խանգարումներ ուներ, այդ թվում՝ բառեր գտնելու եւ երկարաժամկետ հիշողության հետ կապված դժվարություններ: Ամենաբարձր ռիսկի ենթարկված հիվանդները խնդիրներ ունեին իրենց հոտառության հետ: Ուղեղի հոտառական շրջանն անմիջականորեն կապված է հիշողության համար կարեւոր տարածքների հետ, իսկ հոտառության ունակության կորուստը երբեմն դեգեներատիվ հիվանդությունների վաղաժամ նշան է, ինչպիսիք են Ալցհեյմերը կամ Պարկինսոնը:
Գիտնականների մեկ այլ խումբ փորձարկել է ավելի քան 300 տարեցի, ովքեր հոսպիտալացվել են COVID-19-ի պատճառով: Նրանցից մոտ կեսը նյարդաբանական ախտանիշներ է ունեցել, ինչպիսիք են գիտակցության խառնաշփոթը: Մասնագետները նրանց արյան մեջ սպիտակուցների մակարդակի թռիչք են նկատել, ինչը կապված է նյարդային համակարգի բորբոքման, Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ ուղեղի բջիջների վնասման հետ: