ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հանդիպել են Ստամբուլում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից օրեր առաջ։

«Մենք բավականին կանոնավոր կերպով շփվում ենք տարածաշրջանի շահագրգիռ կողմերի և զրուցակիցների հետ, և սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը հավաքվել է հատուկ հրատապ հումանիտար խնդիրների և Լեռնային Ղարաբաղում հնարավոր մարդասիրական օգնության տրամադրման համար: Ահա թե ինչի մասին էր այդ հանդիպումը»,- ճեպազրույցում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր առաջ ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ռուս գործընկերների հետ Թուրքիայում գաղտնի բանակցությունների են անցկացրել, որոնք նպատակ են ունեցել լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը՝ գրել էր POLITICO-ն:

Ըստ POLITICO-ի՝ քննարկումների մասին տեղյակ բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ նպատակ ունենալով Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջինս դադարեցնի Լեռնային Ղարաբաղի 9 ամիս շարունակվող շրջափակումը և թույլատրի մարդասիրական օգնության մուտքը:

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն ներկայացրել է Վաշինգտոնի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, իսկ ԵՄ-ն գործուղել է տարածաշրջանում իր ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Ռուսաստանն ուղարկել է Իգոր Խովաևին, որը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցերով Պուտինի հատուկ բանագնացն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն