Հայաստանի վարչապետը հրավիրվել է ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նիստում
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ խորհրդարանի լիագումար նիստում։
«Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղը լքող հազարավոր մարդկանց պատճառով։ Այսօր Գրանադայում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հրավիրեցի նրան ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նիստում»,- ասել է Ռոբերտա Մեցոլան X-ում (նախկին՝ Twitter) գրառման մեջ։