Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին զրույցի ժամանակ նշել է, որ վերջինս «չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ», և պահանջել է երաշխավորել «Բաքվի և Երևանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»։
«Ես երկու օր առաջ խոսեցի նախագահ Ալիևի հետ և հստակ ասացի նրան, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ: Սա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորվի։ Ես մտադիր չեմ այստեղ հրապարակավ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը, ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին», - հավելել է Միշելը։
Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ԵՄ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղված է Եվրամիության շահերի պաշտպանությանը և Կովկասում եվրոպական արժեքների առաջ մղելուն։
Մտադիր չեմ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը, ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին. Շառլ Միշել