Ամերիկյան ինքնաթիռը Սիրիայում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք
Հինգշաբթի Միացյալ Նահանգները խոցել է թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքը, որը հայտնվել էր Սիրիայում ամերիկյան զորքերի տարածքում, հայտարարել է Պենտագոնը: Առաջին անգամ Վաշինգտոնը խոցում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ինքնաթիռը, գրում է Reuters-ը։
Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը հինգշաբթի առավոտյան Սիրիայի Հասաքա քաղաքում ավիահարվածներ են հասցրել ամերիկյան զորքերից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Մի քանի ժամ անց թուրքական անօդաչու թռչող սարքը մոտեցել է ամերիկյան զորքերին մոտ կես կիլոմետր հեռավորության վրա և, սպառնալիք համարվելով, խոցվել F-16 ինքնաթիռի կողմից:
Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ խոցված անօդաչու թռչող սարքը չի Թուրքիայի զինված ուժերինը չէ, սակայն չի նշել, թե ում է պատկանում:
Պաշտոնյան նաև հայտնել է, Թուրքիայի ազգային հետախուզական գործակալությունը Սիրիայում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների թիրախներին անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո: Ռազմական օդային հարվածներից Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է քուրդ զինյալների 30 թիրախ, այդ թվում՝ բազմաթիվ զինյալներ, նավթահոր, պահեստ, թաքստոցներ: