Ոչ մի անհատ անձ չի կարող մրցել պետության հետ ռեսուրսների չափով. Տիգրան Քոչարյան
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարդիկ գոնկա են ընկել, ով ավելի շատ քանակի աջակցություն ցույց կտա արցախցիներին։
Դրա փոխարեն պետք է պահանջվի ու պարտադրվի, որ արցախցիներին գաղթական սարքած կառավարությունը վերջապես անցնի իր պարտականություններին ու ապահովի այդ մարդկանց և տներով, և սնունդով ,և աշխատանքով։
Հավատացե՛ք, այդ ռեսուրսները կան։
Ոչ մի անհատ անձ չի կարող մրցել պետության հետ ռեսուրսների չափով։
Յուրաքանչյուր տարի ՀՀ բյուջեից Արցախ ուղղվում էր 150 միլիարդ դրամ, այսինքն յուրաքանչյուր արցախցուն հասնում էր առնվազն 125 000 դրամ ամսեկան կամ 1 500 000 միլիոն դրամ տարեկան։
Արցախցին գաղթական է դառել, քանի որ ՀՀ վարչապետը հրաժարվեց օգնել Արցախին Ադրբեջանի հարձակման ժամանակ։
Հանձնեց Արցախը ու հայաթափեց այն Գրանադային ընդառաջ։
Սա երկրաշարժ չէր, սա ջրհեղեղ չէր, սա տեխնոգեն կատսստրոֆա չէր։
Սա մեկ մարդու որոշումն էր և այդ մարդը պարտավոր է կրել պատասխանատվություն իր ընդունած որոշման համար, այդ թվում մարդկանց անտուն և անգործ թողնելու համար։
Այդ թվում, ապահովել բոլորին կացարանով, սնունդով և աշխատանքով , ոչ թե խնդրի լուծումը գցել հասարակ մարդկանց ու բարերարների գրպանը, ինքն էլ շվշվացնելով աղջկա հետ գնա Գրանադա , արդեն տիգրանաշենցիներին անտուն սարքելու։
Կներեք, որ տարրական բաներ եմ գրում։
Փողն էլ կա, տներն էլ կա, ամեն ինչ էլ, որ ստիպվի, կգտնվի։