Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը տալիս է իր պտուղները, որի համը առաջինը զգում են Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցները։ ՌԴ ուժային կառույցների մանրադիտակի տակ են հայտնվել հայաստանցիները։

Օրերս տեսանյութ տարածվեց հայկական մի տոնական միջոցառումից, որի ժամանակ ներս են մտնում դիմակավորված ուժայիններ և պահանջում ներկայացնել փաստաթղթեր։ Զավեշտալին այն է, որ ուժայինների ներս մտնելու պահին հայազգի ռաբիս երգիչ Մանվել Փաշայանը երգում էր «Путин сказал армянам давать проход» երգը։

Մեկ օր անց ՌԴ ուժայինները «ասֆալտին էին փռել» Սարդարյան ազգանունով հայաստանցի մի շինարարի, իբր ինչ որ մեքենայությունների համար։ Սարդարյանին բերման ենթարկելու մասին մեծ ռեպորտաժ էր եթեր գնացել ռուսական առաջատար հեռուստաընկերություններով։

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները ասում են, որ սա դեռ ձնծաղիկներն են և սպասվում են ավելի կոշտ գործողություններ։ Մամուլն արդեն գրել է, որ հնարավոր է տասնյակ հազարավոր հայաստանցիներ արտաքսվեն երկրից։

Հիշեցնենք, որ 2008 թվականին, երբ Վրաստանը հարձակվել էր ռուս խաղաղապահների վրա՝ Ռուսաստանից նույնիսկ ՌԴ քաղաքացիություն ունեցող վրացիներին էին արտաքսվում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն