Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 500 օբյեկտների ուղղությամբ
Իսրայելն անցած գիշերվա ընթացքում ավիացիոն հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածի «Իսլամական ջիհադի» ավելի քան 500 օբյեկտների: Այս մասին հայտարարել են իսրայելցի զինվորականները:
ԶԼՄ-ները, հղում անելով Իսրայելի բանակի ներկայացուցչին, հաղորդում են, որ ակտիվ ռազմական գործողություններ են վարվում Գազայի հատվածի հետ սահմանային ևս վեց շրջաններում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է` առանց Գազայի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության ընդունման: Այն սահմանափակվել է քննարկմամբ: