Ադրբեջանական դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի բողոքը
Ադրբեջանական դատարանը չի բավարարել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը։
Ինչպես հայտնում է Trend-ը, Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աֆեթ Գազիեւան վերաքննիչ բողոք է ներկայացրել նրա նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ որոշման դեմ: Բողոքը քննարկել է Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գաբիլ Մամեդովի նախագահությամբ։ Դատարանը չի բավարարել բողոքը՝ հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բերման է ենթարկվել, տարվել Բաքու, ապա ձերբակալվել՝ բացառապես ԼՂՀ-ում պաշտոն զբաղեցնելու պատճառաբանությամբ։