Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հանդես են եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է.

«Մենք մեր վճռական ու միասնական աջակցությունն ենք հայտնում Իսրայելի Հանրապետությանը, ինչպես նաև մեր միանշանակ դատապարտումը` ՀԱՄԱՍ-ին և նրա սարսափելի ահաբեկչական ակտերին:

Մենք հստակ հայտարարում ենք, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացում, օրինականություն չունեն և պետք է համընդհանուր դատապարտման արժանանան:

Ոչինչ և երբեք չի արդարացնում ահաբեկչությունը: Վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներն ընտանիքների են ոչնչացրել իրենց տներում, ինչպես նաև երաժշտական փառատոնին մասնակցող ավելի քան 200 երիտասարդի, առևանգել են տարեց կանանց, երեխաների և ամբողջական ընտանիքների, որոնք հիմա գերության մեջ են` ի տես աշխարհի, սարսափով պատված:

Մեր երկրներն աջակցում են Իսրայելի` երկիրն ու ժողովրդին այս վայրագություններից պաշտպանելու ջանքերին: Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի թշնամական ոչ մի այլ սուբյեկտ չպետք է օգտվի այս հարձակումների առիթից:

Մենք բոլորս ընդունում ենք պաղեստինցի ժողովրդի օրինական ձգտումները և իսրայելցիների ու պաղեստինցիների համար աջակցում ենք արդարության ու ազատության հավասար միջոցներին: Բայց եկեք մոլորության մեջ չընկնենք. ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում այդ ձգտումները և պաղեստինցի ժողովրդին ոչինչ չի առաջարկում, բացի ահաբեկչությունից ու արյունահեղությունից:

Առաջիկա օրերին մենք կմնանք միասնական ու համակարգված` իբրև Իսրայելի բարեկամներ ու դաշնակիցներ` երաշխավորելու համար, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն և պայմաններ ստեղծել` խաղաղ ու ինտեգրված Մերձավոր Արևելքի համար»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն