Ապացուցողական բժշկության հիման վրա ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով հաստատվել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիր»: Այդ մասին նշված է Առողջապահության նախարարության հրապարակած՝ Հոգեկան առողջության օրվա վերաբերյալ հաղորդագրությունում: 

Ըստ «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրի»՝

սահմանվել են մասնագետի գործունեության էթիկայի կանոնները,

մշակվում են կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր,

իրականացվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ:

Արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցողներն առավելապես խոցելի են և հոգեկան առողջության խնամքի կարիք ունեն։

«Հոգեկան առողջության վրա պատերազմի ու բռնի տեղահանման թողած ազդեցությունը հաղթահարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը, համագործակցելով մյուս գերատեսչությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ, սկսել է գնահատել նաև հոգեկան առողջության կարիքները և ապահովել հոգեբանական աջակցությունն ու անհրաժեշտ հոգեկան առողջության ծառայությունների մատուցումը»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն