«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու առաջին նիստից ու քաղաքապետի ընտրությունից հետո քաղաքապետարանում մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին: Ամենաարտասովորը թերեւս հայտնի «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանի պարագան էր, ով նախորդ ավագանիում ղեկավարում էր Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովը եւ շինթույլտվություններ տալու հարցում տարբեր օղակների հետ գործարքների մեջ էր մտնում: Երեկ այս պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց եւ ընտրեց Ալեքսանդր Բադալյանին:

Տեղեկություններ կան, որ Նուարդ Վարդանյանը` հայտնի Ժոկոյի աղջիկը, հնարավոր է թաղապետ նշանակվի: Տեղեկություններ կան նաեւ, որ Ավինյանի մտերիմը` Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն էլ հնարավոր է գործադիր տեղափոխվի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնին: Այս «ռակիրովկաները» Փաշինյանն անում է, որ Ավինյանին զրկեն ավագանիում կուռ հենարան ունենալուց։ Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին։ Այդ օրը տեղի կունենա նաեւ ինաուգուրացիան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն