Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում է
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ռիգա, որտեղ կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը:
Հավաքականը կհանգրվանի Ռիգայի Radisson Blu Elizabete հյուրանոցում:
Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա են մեկնել 23 ֆուտբոլիստ:
Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: